Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Վարունգի կիրառության այլ եղանակներ. tert.am

Վարունգի կիրառության այլ եղանակներ. tert.am

Վարունգը վիտամինների և հանքանյութերի մեծ աղբյուր է: Այն ապահովում է 6 վիտամինով և 7 հանքանյութով, այսինքն` վիտամինների օրական անհրաժեշտ չափաբաժինը, ուստի սննդակարգում օգտագործելը հիանալի ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Սակայն կան վարունգի կիրառության այլ եղանակներ, որոնց մասին քչերին է հայտնի: Ինչպես գրում է Healthy food star-ը` վարունգը կարող է օգնել անգամ տնային գործերում:

Վարունգն օգնում է հեռացնել լոգարանի հայելու վրա առաջացող մառախուղը: Վարունգի կտորով անհրաժեշտ է լոգանք ընդունելուց առաջ սրբել հայելին մառախուղի առաջացումից խուսափելու համար:

Ձգում է մաշկը: Վարունգը հիանալի միջոց է մաշկը ձգելու, կնճիռներից և ցելյուլիտից ձերբազատվելու համար:

Վարունգը կանխում է խումհարը: Քնելուց առաջ վարունգ ուտելն օգնում է առավոտյան արթնանալ առանց գիշերային խնջույքի հետևանքներն զգալու:

Փայլեցնում է կոշիկները: Վարունգի կտորով կարելի է սրբել կոշիկները, և դրանք հիանալի փայլ կստանան:

Նվազեցնում է սթրեսը: Կտրատած վարունգի շերտերը կարելի է դնել եռացող թեյնիկի կափարիչին, որից սենյակում վարունգի անուշ բույր կտարածվի: Այդ բույրն օգնում է թոթափել լարվածությունը:

Վերացնում է բերանի տհաճ հոտը: Վարունգի կտորը բերանի վերին մասում 30 վայրկյան պահելը նույնն է, ինչ անանուխ  կամ մաստակ օգտագործելը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. stroiniashka.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ